27218 դիտում
20:31 01-09-2019
Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանի «18+» ակումբի մոտ. կան բերման ենթարկվածներ
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի 31-ին, Երևանում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 04:00-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ-կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տերյան փողոցի 105/1 հասցեի մոտ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունենում:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության Կենտրոնական պահպանության բաժնի 1-ին վաշտի ծառայողները, ովքեր նկատել են, որ «18+» ակումբի մոտ ծեծկռտուք է տեղի ունենում և մոտենալով՝ կանխել են այն:
Նշված վայրից ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները որոշ ժամանակ անց միմյանց ծեծի ենթարկելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի բնակիչներ, 28-ամյա Հրայր Հարությունյանին, ում աչքի հատվածում առկա են եղել արյունոտված և պատառոտված վերքեր, 20-ամյա Ռազմիկ Միքայելյանին, ում թևերի վրա առկա են եղել արյունոտված վերքեր և 31-ամյա Արտակ Սախոյանին:
Ոստիկանները պարզել են, որ պատճառը եղել է Հ. Հարությունյանի և Ա. Սախոյանի միջև դիմելաձևի հետ կապված խոսակցությունը, որի ժամանակ էլ իրար չհասկանալով, լեզվակռիվն ավարտվել է ծեծկռուքով:
Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետանքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով, նշված անձինք հրաժարվել են կատարվածի մասին բացատրություն տալուց:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
29826 դիտում
22:51 14-05-2024
Երևանում՝ «Դվին» հյուրանոցային համալիրի մոտ, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել. կան բերման ենթարկվածներ