211652_close_icon

Վարդենիսի տարածաշրջանի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց, Մեղրիի տարածաշրջանում տեղում է ձյուն. ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

views-count2593 դիտում article-date 16:41 11-12-2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։

Վարդենիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին  տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Մեղրիի տարածաշրջանում տեղում է ձյուն։

Արտաշատի տարածաշրջանում և «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Նմանատիպ նյութեր