211652_close_icon

Ավտովթար՝ Երևանում. Ռուբինյանց փողոցում բախվել են «Tesla»-ն ու «Dodge»-ը. սկսվել է յուղի և անտիֆրիզի արտահոսք. Քանաքեռ-Զեյթունի թաղապետի հանձնարարականով՝ օպերատիվորեն ժամանել են թաղապետարանի կոմունալի աշխատակիցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count832 դիտում article-date 12:20 10-12-2025
Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում՝ Դավիթ Անհաղթ զբոսայգու հարևանությամբ, բախվել են «Tesla» և «Dodge» մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արթուր Հակոբյանն ու Մուշեղ Հովհաննիսյանը: 
 
Վթարի փաստով նշված գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը:
 
Բախման հետևանքով «Dodge»-ից յուղի և անտիֆրիզի արտահոսք է սկսվել: 

Դեպքի մասին տեղեկացել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը, ում հաձնարարականով օպերատիվորեն ժամանել են թաղապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցները, ովքեր պատրաստվում են ավտոմեքենաների դուրս բերվելուց հետո հատուկ լուծույթներով կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր