Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, լրանում է Գեներալ-մայոր Արթուր Բաղդասարյանի մահվան 5-րդ տարելիցը
Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, լրանում է Գեներալ-մայոր Արթուր Բաղդասարյանի մահվան 5-րդ տարելիցը:
2020 թվականի այս չարաբաստիկ օրը կյանքից հեռացավ Գեներալ-մայոր Արթուր Բաղդասարյանը:
Անսահման ցավ է Գեներալի մասին հետին թվով խոսելը: Եզակի մարդ, հավատարիմ ընկեր, հայրենասեր անձ և ընտանիքի նվիրյալ: Իր մարդկային նկարագրով, իմաստնությամբ, բոլորի հետ հաղորդակցվելու կարողությամբ ու անկեղծությամբ նա վայելում էր բոլորի հարգանքը: «Որքա՜ն հասարակ էր մարդկային հարաբերություններում և այդ իսկ պատճառով որքա՜ն սիրված»:
Շատ ենք ափսոսում։ Մենք կորցրեցինք լավ մարդու, լավ ընկերոջ, լավ զինվորականի։ Չգիտեմ՝ ով, երբ և ինչպես կարող է լրացնել այն ահռելի ցավը, որը թողեց Գեներալ Բաղդասարյանը իր անժամանակ մահով”:
Թող Աստված լույսի և խաղաղության մեջ պահի կյանքով այնքան լեցուն մեր սիրելի Գեներալի հոգին և սփոփանք շնորհի մեզ՝ բոլորիս:
Ափսո՜ս, հազա՜ր ափսոս: