211652_close_icon

Անահիտ Մանասյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է Հայաստանում մարդու իրավունքների ոլորտի մարտահրավերները

views-count883 դիտում article-date 18:50 09-12-2025
Մարդու իրավունքների միջազգային օրվան ընդառաջ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 8-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Վասիլիս Մարագոսի և ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք կարևոր հարցեր, այդ թվում՝ Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում առկա արդի մարտահրավերները:

Անահիտ Մանասյանը կարևորում է միջազգային գործընկերների հետ արդյունավետ և շարունակական համագործակցությունը։

Նմանատիպ նյութեր