211652_close_icon

Ադրբեջանցիները վանդալիզմի են ենթարկել օկուպացված Արցախում գտնվող Երից Մանկանց վանքը

views-count808 դիտում article-date 11:24 09-12-2025
Ադրբեջանցիները պղծել ու վանդալիզմի են ենթարկել օկուպացված Արցախում գտնվող Երից Մանկանց վանքը (17-րդ դար): Այս մասին հայտնում է «Artsakh Monuments»-ը:

Տարածված տեսանյութի մեջ երևում է, որ անհետացել են բեմի վրա դրված եկեղեցու մանրակերտները, Սուրբ սեղանին հենած խաչքարը։ Ջարդել են գեղաքանդակ խաչքարի ստորին հատվածը, որն ընկած է գետնին։ Աջակողմյա որմնախորշի մեջ տեղադրված քանդակը երեսնիվայր ընկած է։

Նմանատիպ նյութեր