211652_close_icon

«Սրբուհի Գալյանը բացահայտորեն ստում է». Ժաննա Ալեքսանյան․Aravot.am

views-count1741 դիտում article-date 23:10 08-12-2025
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր լրագրողների հետ զրույցում պնդում էր, որ ոչ մի խոչընդոտ չկա, Միքայել Սրբազանի պատշաճ բուժօգնություն ստանալու հարցում, ասում էր անհամբեր սպասում ենք Միքայել Աջապահյանի փաստաբանների դիմումին․«Այն դիմումը, որ պետք է ներկայացվի, չի ներկայացվել», ասում էր նախարարը:

Նախարարի այս պատասխանը խիստ զարմացրել է Միքայել Սրբազանի փաստաբան Մարինե Ֆարմանյանին։ Նա «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ դիմել են և մերժում ստացել։ Փաստաբանը անհեթեթ է որակել նախարարի այս պատասխանը։

Ավելին, «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի տնօրեն Կամո Մանուկյանը ևս հաստատել է, որ Սրբազանի փաստաբաններից դիմում ստացել են։

Ավելին, «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի տնօրեն Կամո Մանուկյանը ևս հաստատել է, որ Սրբազանի փաստաբաններից դիմում ստացել են։  

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում

 

Նմանատիպ նյութեր