211652_close_icon

Ամիօ բանկում աշխատում են ոլորտի լավագույնները

views-count2974 դիտում article-date 16:04 08-12-2025
Ամիօ բանկը իր գործունեության առաջին օրվանից ձևավորել է թիմ, որը միավորում է տարբեր
ոլորտների փորձն ու նորարարական մտածողությունը։

Բանկը, ամփոփելով իր գործունեության երկրորդ տարին, հրապարակում է նաև Ամիօ թիմին միացած տաղանդների թիվը։

Այս կարճ ժամանակահատվածում բանկի թիմին միացել է ավելի քան 500 մասնագետ, և նրանց
ընտրությունը պատահական չի եղել:

Ամիօ բանկը վստահ է՝ հաջողությունը սկսվում է մարդկանցից և դա ամրագրված է բանկի
արժեքներում։ Ամիօն ներգրավել է հայկական աշխատաշուկայի լավագույն մասնագետներին, որոնց մի մասը եկել է բանկային համակարգից, իսկ մյուսները՝ տեխնոլոգիական, մարքեթինգային, բիզնեսի զարգացման, հաճախորդների փորձի և այլ ոլորտներից։ Այս բազմազան փորձը դարձրել է Ամիօն ավելի ճկուն, պրոգրեսիվ, ստեղծագործ և արագ արձագանքող։

Բանկային փորձառությունը կարևոր է, բայց բավարար չէ նոր չափանիշներ ստեղծելու համար։ Ամիօ բանկը բարձր է գնահատում այլ ոլորտների գիտելիքը և մտածողության բազմազանությունը, քանի որ հենց դա է թույլ տվել կարճ ժամանակում հասնել այնպիսի առաջընթացի, որը սովորաբար տարիներ է պահանջում։

Այստեղ տարբեր ոլորտներից եկած մասնագետները խոսում են նույն լեզվով՝ զարգացման և
փոփոխության լեզվով։ Այս մոտեցումն արդեն տվել է իր արդյունքները․

● Ամիօ բանկը ձևավորել է հաճախորդակենտրոն ծառայությունների նոր մշակույթ,
● Թվային արտադրանքները դարձել են ավելի հասանելի և պարզ,
● Բանկի աշխատանքային միջավայրը դարձել է բաց, ստեղծագործ և զարգացող թիմի հետաքրքիր
օրինակ։

Ամիօ բանկի թիմը շարունակում է աճել՝ պահելով նույն սկզբունքը՝ ներգրավել լավագույններին ոչ
միայն CV-ով, այլև մտածողությամբ։

Ծանոթացեք Ամիօ բանկի ազատ հաստիքներին այստեղ և դարձեք ամենապրոգրեսիվ բանկի մի մասը:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Նմանատիպ նյութեր