211652_close_icon

Երկրաշարժ` Ջերմուկ քաղաքից 13 կմ հյուսիս-արևելք

views-count2905 դիտում article-date 15:29 08-12-2025
Սույն թվականի դեկտեմբերի 8-ին` տեղական ժամանակով ժամը 14:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 10։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39․92⁰ և արևելյան երկայնության 45.73⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Ջերմուկ քաղաքից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2.2 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Կեչուտ և Գնդևազ գյուղերում՝ 1-2 բալ ուժգնությամբ։

Նմանատիպ նյութեր