Բռնnւթյուն քարոզող հասարակություն ունենք, տղան մեծանում է, ասում են՝ երբ մեկը քեզ բան է ասում, քարը վերցրու, տnւր գլխին. ՔԿԾ պետ
Մեր ցանկացած գործողություն պետք է բխի օրենքից։ Համապատասխան օրենքներում մենք չունենք այդպիսի հիմք, որ անձին աշխատանքից ազատենք կամ լիազորությունները կասեցնենք իր տղայի կամ իր ազգականի կատարած այս կամ այն հանցանքով պայմանավորված: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՔԿԾ պետ Ծովինար Թադևոսյանը՝ անդրադառնալով «Արթիկ» ՔԿՀ-ի պետի տեղակալի որդու մասնակցությամբ, զորականցի երեխաների կազմակերպած խմբակային ծեծկռտուքին:
«Սրա հետ կապված ես ունեմ իմ դիրքորոշումը: Մենք ՔԿՀ-ներում ունենք 2,845 ազատությունից զրկված անձ, եթե մենք այս տեսանկյունից ենք փորձում նայել երևույթին, ուրեմն պետք է բոլոր այդ անձանց ծնողներին գտնենք, դարձնենք թիրախ և աշխատանքից ազատելու պահանջ ներկայացնենք»,-նշել է նա:
ՔԿԾ պետն ասել է, որ անչափահասներին ազատությունից զրկելու դեպքերը վերջին տարիներին նվազել են, եղել է նաև դեպք, որ անչափահաս չի եղել:
«Անչափահասները սովորաբար հայտնվում են ՔԿՀ-ներում ամենածանր հանցանքների դեպքում, այսինքն՝ մնացած դեպքերում պետությունը որդեգրել է այնպիսի քաղաքականություն, որ այս անձին չհայտնվեն այդտեղ, որը տվել է իր արդյունքները։ Այս դեպքում մենք ունենք հինգ անչափահաս, ովքեր իրականացրել էին ծեծը և իրենք չորսը իրենցից կալանավորվել էր, երեքը 20 օր ժամկետով, մեկը՝ մեկ ամսով»,-մանրամասնել է Թադևոսյանը:
Նա հավելել է, որ նմանատիպ դեպքերն իրենց համար նորություն չեն, մասնավորապես տղաների շրջանում, ըստ նրա, շատ է բռնության քարոզը հասարակության կողմից:
«Տղան մեծանում է, տղային ասում են՝ երբ մեկը քեզ բան է ասում, քարը վերցրու, տուր գլխին, ու երեխաներին սովորեցնում են ավելի շատ բռնություն, քան առողջ հարաբերություններ և առողջ կոմունիկացիա։ Նմանատիպ դեպքեր հաստատ եղած կլինեն, երբ չի տեսանկարահանվել, համացանցում չի հայտնվել, բայց կատարվել են»,-ասել է ՔԿԾ պետը: