211652_close_icon
views-count1327 դիտում article-date 15:56 06-12-2025

Արամ Ա-ն ու Լիբանանում Իրանի դեսպանը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը հանդիպել է Լիբանանում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանիի հետ։ 

Այս մասին հաղորդագրություն է տարածել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Հռոմի Պապ Լևոն 14-րդի Լիբանան կատարած այցի, Լիբանանում տիրող իրավիճակի, Հայաստան-Իրան հարաբերությունների, ինչպես նաև «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված հարցեր։  

Հանդիպման ավարտին դեսպանը Վեհափառ հայրապետին հրավիրել է այցելել Իրան։ 

Նմանատիպ նյութեր