211652_close_icon

Արսեն Թորոսյանն այցելել է «Երջանկության ճանապարհ» հասարակական կազմակերպություն

views-count439 դիտում article-date 20:19 05-12-2025
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր այցելել է «Երջանկության ճանապարհ» հասարակական կազմակերպություն, որն Արմավիրի մարզում խնամքի ծառայություններ է մատուցում մտավոր խնդիրներ ունեցող անձանց։

Կազմակերպության տնօրինության ուղեկցությամբ՝ նախարար Թորոսյանը շրջել է կենտրոնի տարածքում, ծանոթացել շահառուների առօրյայի կազմակերպման և զբաղվածության ապահովման հնարավորություններին։

«Երջանկության ճանապարհ» ՀԿ աշխատակիցները ներկայացրել են կազմակերպության գործունեությունն ու մտավոր խնդիրներ ունեցող անձանց մատուցվող ծառայությունների շրջանակը։

Զրույցի ընթացքում նախարար Թորոսյանն ընդգծել է պետության և հասարակական կազմակերպությունների սերտ համագործակցության կարևորությունը՝ հաշմանդամություն ունեցող անձանց ներառականության ապահովման և կայուն զբաղվածություն ունենալու հնարավորությունների ստեղծման գործում։

Քննարկվել են նաև պետություն – ՀԿ համագործակցության հնարավոր ուղղությունները, ծառայությունների որակի բարելավման և ընդլայնման հնարավոր քայլերը։

Նմանատիպ նյութեր