211652_close_icon

Աշխարհը կրկին բախվում է կարմրուկի խոշոր բռնկումներին. HealthDay

views-count1123 դիտում article-date 19:15 04-12-2025
2000-2024 թվականների միջև ընկած ժամանակահատվածում կարմրուկից համաշխարհային մահացությունը նվազել է 88%-ով, իսկ պատվաստումները փրկել են մոտ 58 միլիոն կյանք։ Սակայն վիրուսը կրկին արագ տարածվում է այն երկրներում, որոնք մի ժամանակ համարվում էին վերացման եզրին, Առողջապահության համաշխարհային կազմակերպության նոր զեկույցում զգուշացրել են գիտնականները, գրում է HealthDay բժշկագիտական հանդեսը։

Անցյալ տարի կարմրուկի խոշոր բռնկումներ, կամ այնպիսիք, որոնք խաթարել են առողջապահական համակարգերը, գրանցվել են 59 երկրներում՝ գրեթե եռապատկելով 2021 թվականի ցուցանիշը։ Վիրուսը վերադարձել է նույնիսկ այն երկրներ, որտեղ այն մի ժամանակ համարվում էր վերացված, ներառյալ՝ Կանադայում և Միացյալ Նահանգներում։

«Կարմրուկը դեռևս աշխարհի ամենավարակիչ վիրուսն է»,- հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։

Հակառակ արդյունավետ և մատչելի պատվաստանյութին, Գեբրեյեսուսն ընդգծել է, որ վիրուսը «օգտագործում է իմունային պաշտպանության ցանկացած բացթողում»։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատմամբ՝ մինչև 2024 թվականն ամբողջ աշխարհում ավելի քան 30 միլիոն երեխա բավարար չափով պաշտպանված չի լինի կարմրուկից։ Միայն 84%-ն է ստացել պատվաստանյութի առաջին չափաքանակը, իսկ երկրորդ չափաքանակը, որը խիստ անհրաժեշտ է 95% իմունիտետի հասնելու համար, ստացել է 76%-ը։
Ընդսմին, որոշ տարածաշրջաններ տպավորիչ հաջողությունների են հասել։ Այս տարի Կաբո Վերդեն, Սեյշելյան կղզիները և Մավրիկիոսը դարձան առաջին աֆրիկյան երկրները, որտեղ կարմրուկը վերացավ։

ԱՀԿ-ն նշում է պատվաստումների ծածկույթի անկման մի քանի պատճառ՝ համավարակի պատճառով իմունիզացիայի ծրագրերի խափանումներ, սխալ տեղեկությունների տարածում և ֆինանսավորման կրճատումներ։ Կազմակերպությունը զգուշացնում է, որ միջազգային առողջապահական ծրագրերը, դրանց թվում՝ կարմրուկի և կարմրախտի լաբորատոր ցանցի վերջին կրճատումներն առաջիկա տարիներին կարող են ավելի մեծ բռնկումների հանգեցնել։

Նմանատիպ նյութեր