Ինքնասպանության փորձ ու մարմնական վնասվածք հասցնելու դեպքեր «Արմավիր» ՔԿՀ-ում. Aravot.am
«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի Արմավիրի ստորաբաժանմունքում, ըստ Aravot.am-ի տեղեկությունների, 39-ամյա դատապարտյալն օրերս պատուհանի ճաղավանդակից սավանի կտորով կախվելու եղանակով կատարել է ինքնասպանության փորձ։
Այն կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից: Միաժամանակ չնախատեսված խուզարկության ընթացքում հայտնաբերվել է սավանի կտորն ու առգրավվել։ Դատապարտյալը հայտարարել է, որ ինքնասպանության փորձ կատարելով ցանկացել է, որ իրեն տեղափոխեն այլ ՔԿՀ։ Նոյեմբերի 23-ին «Արմավիր» ՔԿՀ-ի հիմնարկի 4-րդ մասնաշենքի զբոսահրապարակից լսվել են բարձր ձայներ։
ՔԿՀ ծառայողները անմիջապես մտնելով զբոսաբակ՝ նկատել են 26-ամյա ու 30-ամյա դատապարտյալների կասկածելի վարքագիծը։ Վերջիններս ենթարկվել են մարմնական զննությունների, ինչի արդյունքում երկու դատապարտյալների մոտ հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում: