211652_close_icon

Ուիթքոֆը մեկնել է Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

views-count1090 դիտում article-date 10:21 02-12-2025
ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը մեկնել է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարելու: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

«Ուիթքոֆն այժմ մեկնում է Ռուսաստան»,-ասել է նա։

Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացը, ինչպես սպասվում է, այսօր Պուտինին կներկայացնի Կիևի իշխանությունների հետ համաձայնեցված խաղաղության ծրագիրը։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ նախագահը նրան կընդունի Մոսկվայում դեկտեմբերի 2-ի կեսօրին։

Նմանատիպ նյութեր