«Բռնապետի դափնիները երեւի Փաշինյանին հանգիստ չեն տալիս, ձգտում է այնպիսի միջավայր ստեղծել, որ ինչ ուզենա, անի. սրա դեմը պետք է առնել». Ժաննա Ալեքսանյան. Aravot.am
«Նիկոլ Փաշինյանը փորձում է տոտալ վերահսկողություն սահմանել քաղաքացիների խոսքի նկատմամբ, բայց իրենք իրենց փորած փոսի մեջ են հայտնվելու»,- «Առավոտի» հետ զրույցում այս մասին ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ անդրադառնալով սոցիալական ցանցերում իշխանության ներկայացուցիչների հասցեին մեկնաբանություններ անող անձանց հետապնդելու դեպքերին։ Օրերս հրապարակել ենք, որ «Առավոտի» տրամադրության ներքո տասնյակ տեղեկություններ կան այն մասին, որ սոցիալական ցանցերում իշխանության ներկայացուցիչների վերաբերյալ գրառումներ կատարած անձինք հայտնվել են իրավապահների թիրախում։
Առերեւույթ հանցանքի մասին հաղորդումներ են ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար: Զավեշտալին այն է, որ իրավապահների թիրախում են հայտնվել սփյուռքահայերը: Օրինակ՝ Գլենդելում բնակվող Դիանա Խեչոյանի այս գրառումը՝ «Դու քեզ շատ ես համեմատում Քրիստոսի հետ, արի ազգովի քեզ խաչենք, բալքիմ այդպես պրծնենք քեզնից» մեկնաբանությունը իրավապահները համարել են վարչապետին ուղղված սպառնալիքի կոչ:
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝ արդեն ակնհայտ է, որ խոսքի համար մարդիկ հայտնվում են բանտերում, ինչպես օրինակ, Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը, Միքայել սրբազանը եւս խոսքի համար է հայտնվել բանտում, նույնը տեղի է ունեցել գործարար Սամվել Կարապետյանի դեպքում։
Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում: