Պետության կարևորագույն առաքելությունն է ստեղծել քաղաքական-հասարակական, ազգային այնպիսի միջավայր, որտեղ հիմնովին կբացակայի ահաբեկչություն երևույթը. ԱԺ փոխնախագահ
Պետության կարևորագույն առաքելությունն է ստեղծել քաղաքական-հասարակական, ազգային այնպիսի միջավայր, որտեղ հիմնովին կբացակայի ահաբեկչություն երևույթը՝ բացառելով մարդկային կյանքերի և ճակատագրերի աղավաղումը: Ցավոք սրտի, ահաբեկչության տարբեր գործողություններ խրախուսվում են պետական մակարդակով մեր հարևան երկրների` Ադրբեջանի և Թուրքիայի կողմից։
Վերջին շրջանում թուրք-ադրբեջանական ահաբեկչական սպառնալիքները մեծ վտանգ են ներկայացնում և պետք է
համապատասխան արձագանքի արժանանան միջազգային հանրության կողմից։
Այսօր ահաբեկչությունից տուժածների հիշատակման և հարգանքի տուրք մատուցելու միջազգային օրն է։
[b]ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյան[/b]