211652_close_icon

Վարդենիսում երկու պայմանագրային զինծառայող է պայթել ականի վրա. նրանց կյանքին վտանգ չի սպառնում. News.am

views-count1039 դիտում article-date 14:03 28-11-2025
Վարդենիսում երկու պայմանագրային զինծառայող է պայթել ականի վրա։ Հայաստանի ՊՆ–ից NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին տեղեկությունը՝ նշելով. «Ծառայողական պարտականությունների կատարման հետ չկապված հանգամանքներում և ծառայողական պարտականություններ չկատարելիս են ստացել վնասվածքները։

Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Մնացյալ հանգամանքների ճշտման ուղղությամբ պատկան մարմինները համապատասխան ուսումնասիրություններ են կատարում»։

Մեր տեղեկություններով զինծառայողներից մեկի ձեռքը և ոտքն են վնասվել, մեկ ձեռքի մատները կտրվել են։ Մյուսի ոտնաթաթն են ստիպված եղել անդամահատել։ Նրանց հետ նաև երրորդ զինծառայող է եղել, որն այդ պահին հեռու է եղել և ստացել է միայն բեկորային վնասվածքներ։

Նմանատիպ նյութեր