Պայմանագրային զինծառայող Վլադիմիր Օսիպյանի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ խոսնակ
ՀՀ զինված ուժերի պայմանագրային զինծառայող կրտսեր սերժանտ Վլադիմիր Հայկազի Օսիպյանի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վլադիմիր Հայկազի Օսիպյանի վիճակը բավարար է, կյանքին վտանգ չի սպառնում: Նախօրեին նա վիրավորվել է հակառակորդի կրակից»,- գրել է Հովհաննիսյանը:
Հուլիսի 28-ին Վլադիմիր Հայկազի Օսիպյանը ձախ արմնկային շրջանում հրազենային վնասվածքով տեղափոխվել էր Նոյեմբերյանի ԲԿ, որտեղից էլ՝ Երևանի զինվորական կենտրոնական հոսպիտալ: