211652_close_icon

2026 թվականին Բելառուսում ՀԱՊԿ-ի երկու զորավարժություններ կանցկացվեն

views-count643 դիտում article-date 19:20 26-11-2025
2026 թվականին Բելառուսում ՀԱՊԿ-ի երկու զորավարժություններ կանցկացվեն: Ըստ Բելառուսի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության՝ ՀԱՊԿ-ի «Անխորտակելի եղբայրություն» և «Պատնեշ» զորավարժությունները կանցկացվեն Բելառուսում 2026 թվականի հոկտեմբերին։

Նախարարությունը պարզաբանել է, որ Բելառուսի պաշտպանության նախարարը ղրղզ զինծառայողներին հրավիրել է մասնակցելու ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ համատեղ «Անխորտակելի եղբայրություն- 2026» զորավարժություններին և ՀԱՊԿ-ի Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերը պաշտպանության և բժշկական աջակցության ուժերի ու միջոցների հետ հատուկ «Պատնեշ- 2026» զորավարժություններին, որոնք նախատեսված են Բելառուսի Հանրապետությունում 2026 թվականի հոկտեմբերին»։ Հայտարարությունն արվել է պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինի և Ղրղզստանի պաշտպանության նախարար Ռուսլան Մուկամբետովի միջև հանդիպումից հետո։

Նմանատիպ նյութեր