211652_close_icon

Ընդդիմության դաշտում դեռևս խաղում ենք «свой-чужой» խաղը. Արմեն Աշոտյան

views-count760 դիտում article-date 14:39 26-11-2025
Դեռևս խաղում ենք ընդդիմության դաշտում «свой-чужой» խաղը:  Այս մասին ԱԺ-ում  «Հայաստան» խմբակցության կազմակերպած լսումների ժամանակ ասել է  ՀՀԿ  փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Վայ, սա իմ քաղբանտարկյալն է, վայ սա, իմ քաղբանտարկյալը չի: Լուսաբանման մեջ ենք խաղում, խոսույթի մեջ ենք խաղում: Կներեք, անգամ այսօր այստեղ միկ քիչ խաղացինք: Դրա համար ես անուններ չեմ տալու»,- ասել է Աշոտյանը:

Անդրադառանլով քաղբանտարկյալներին՝  նշել է, որ դրանք անձնական պատմություններ չեն, այլև՝ քաղաքական հիվանդության ախտորոշում:

Նրա խոսքով՝ Հայաստանը, որ թանգարան էր  բաց երկնքի տակ, այսօր բանտ է բաց երկնքի տակ:

«Անարդար է, որ այս ամեն ինչը դեռևս մեզ հետ կատարվում է, և անարդար է՝ մարդիկ, ովքեր այս ամեն ինչը  բերել են մեր գլխին, դեռևս  իրենց քաղաքական պատիժը ՝ իշխանազրկումը չեն ստացել»,- ընդգծել է Աշոտյանը:

Նմանատիպ նյութեր