211652_close_icon

Հարյուրավոր թոշակառուներ կանգնել են փաստի առաջ՝ կամ վճարել անհավանական գույքահարկ, կամ կորցնել իրենց բնակարանը. տնտեսագետ

views-count1108 դիտում article-date 19:15 24-11-2025
Տնտեսագետ, «ՀայաՔվե» միավորման անդամ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը.

Թոշակը՝ +22%։
Գույքահարկը՝ +1200%

2018-ին Երևանի կենտրոնում երկու սենյականոցում ապրող թոշակառուն միջինում ստանում էր 40 000 դրամ թոշակ։ Նրա գույքահարկը կազմում էր ընդամենը 12 000 դրամ։
2025-ին նույն մարդը ստանում է 49 000 դրամ, ընդամենը 22% աճ։

Բայց գույքահարկը թռել է 7 000-ից մինչև 130 000 դրամ՝ 1200% աճ։
Թոշակը՝ +22%։
Գույքահարկը՝ +1200%։

Սա ոչ թե բարեփոխում է, այլ բացահայտ թալան։
Սա նշանակում է, որ պետությունը թոշակառուից վերցնում է այն, ինչ չի տվել՝ մարդկանց ստիպելով ապրել անդադար աճող հարկային ճնշման տակ։

Երևանի կենտրոնում ապրող հարյուրավոր թոշակառուներ կանգնել են փաստի առաջ՝ կամ վճարել անհավանական գույքահարկ, կամ կորցնել իրենց բնակարանը։

Ու սա տեղի է ունենում մի երկրում, որտեղ ամեն ամիս խոստանում են “սոցիալական պաշտպանություն”։
Այս քաղաքականությունը մեկ նշանակություն ունի՝
թոշակառուներին մղում են ֆինանսական կործանման։

Հայաքվեն առաջարկում է
1. Հիսուն տոկոսով բսրձրացնել կենսաթոշակները
2.Ամեն տարի իրականացնել թոշակների ինդեքսավորում։  

Նմանատիպ նյութեր