211652_close_icon
views-count5227 դիտում article-date 14:36 04-10-2023

Կանխվել է տեսակցության եկած կնոջ կողմից կալանավորված անձին սպիտակ, բյուրեղանման զանգվածի փոխանցման փորձը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների
հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների
ծառայողները, թմրանյութերի և այլ արգելված իրերի ներթափանցման վերաբերյալ ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։25-ի սահմաններում, խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Ղ․ Ա․-ի մոտ կարճատև տեսակցության այցելած կնոջը՝ Յ․ Ա․-ին։

Արդյունքում՝ կնոջ ներքնազգեստի միջից հայտնաբերվել է թղթե փաթեթ՝ սպիտակ, բյուրեղանման զանգվածով, որի ընդհանուր քաշը կազմել է 1․05 գրամ։

Շարունակելով վերոնշյալ դեպքով օպերատիվ տվյալների իրացումը՝ հիմնարկի ծառայողները չնախատեսված խուզարկություն են կատարել նույն կալանավորված անձի՝ Ղ․ Ա․-ի հիվանդասենյակում և նրա քնելատեղից հայտնաբերել են մեկ բջջային հեռախոս՝ իր բաժանորդային քարտով, մեկ լիցքավորիչ, իսկ պատուհանագոգի վրայից հայտնաբերել են մեկ ինքնաշեն դանակ։ Վերջինս հայտարարել է, որ տվյալ արգելված իրերն իրեն չեն պատկանում:

Դեպքի առթիվ նախապատրաստվել են նյութեր։ Քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողների կողմից քաղաքացի Յ․ Ա․-ն ձերբակալվել է և ներկայացվել ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր