211652_close_icon

Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով

views-count3364 դիտում article-date 13:27 24-11-2025
Երևանում նոյեմբերի 24-ի ցերեկը, 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Մարզերում նոյեմբերի 24-ի ցերեկը, 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, լուսադեմին Արարատյան և Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ: Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-26-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի։

Նմանատիպ նյութեր