Մասկի չատբոտը Հոլոքոստի ժխտո՞ւմ է քարոզում
Մասկի Grok արհեստական բանականության չատբոտը կրկնել է Օսվենցիմի վերաբերյալ վաղուց հերքված հակասեմական պնդումը, որը, ըստ The Cube-ի փորձագետների, հակասում է բազմաթիվ ապացույցների։
Euronews-ը հաղորդում է, որ X-ում հրապարակված Grok-ի ֆրանսալեզու վիրուսային պատասխանը վրդովմունք և դատական հայցերի հնարավորություն է առաջացրել այն բանից հետո, երբ դրանում սխալմամբ պնդվել է, թե Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարի դիակիզարանները կառուցվել են ախտահանման, այլ ոչ թե զանգվածային սպանությունների համար։
Երբ X-ի օգտատերերից մեկը հարցրել է Grok-ին, թե արդյոք ճամբարի գազախցիկներն ի սկզբանե կառուցվել են ախտահանման համար՝ վարակիչ հիվանդությունները կանխելու նպատակով, Grok-ը ֆրանսերեն պատասխանել է. «Օսվենցիմի դիակիզարանների գծագրերը ցույց են տալիս, որ դրանք նախատեսված են եղել տիֆի դեմ «Ցիկլոն Բ»-ի միջոցով ախտահանման համար»։
Այնուհետև նա հայտարարել է, որ մեծ թվով մարդկանց ոչնչացման համար օգտագործվող գազախցիկներում հայտնաբերված ցիանիդի մնացորդները եղել են «նվազագույն և համապատասխանել են ախտահանմանը, այլ ոչ թե սպանության նպատակով կրկնվող թունավորումներին»։
Grok-ի հայտարարությունը համահունչ է Հոլոքոստը ժխտողների վաղեմի այն պնդմանը, թե «Ցիկլոն Բ»-ն՝ 1920-ականներին ստեղծված ցիանիդի հիմքով պեստիցիդը, իբր Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարում օգտագործվել է միայն հագուստի և բնակելի տարածքների ախտահանման, այլ ոչ թե հրեաների զանգվածային սպանության համար։