211652_close_icon

Արագ և կայծակնային շախմատի ԱԱ-ում Հայաստանը կունենա 12 մասնակից

views-count1267 դիտում article-date 21:07 21-11-2025
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունների մասնակիցների ցուցակը։

Հայաստանը կներկայացնեն Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արթուր Դավթյանը, Մամիկոն Ղարիբյանը, Էմին Օհանյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը։

Մրցաշարին կմասնակցեն նաեւ աշխարհի 16-րդ չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարսլենը, գործող չեմպիոն, հնդիկ Գուկեշ Դոմարաջուն, ԱՄՆ-ի հայազգի ներկայացուցիչներ Լևոն Արոնյանն ու Սամուել Սևյանը։

Կանանց առաջնությանը Հայաստանից կմասնակցեն Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը։

Առաջնությունները կանցկացվեն դեկտեմբերի 25-30-ը Դոհայում։ Մրցանակային հիմնադրամը 1 միլիոն դոլար է։

Նմանատիպ նյութեր