211652_close_icon

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Շիրակ-Արարատյան փողոցների խաչմերուկում

views-count1339 դիտում article-date 16:23 21-11-2025
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. նոյեմբերի 23-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Մասնավորապես՝ Շիրակի փողոցում՝ Արշակունյաց պողոտայից եկող ուղղությամբ նախկին «ուղիղ և աջ» և «ուղիղ և ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն կթույլատրվի  «ուղիղ և աջ», «ուղիղ» և «միայն ձախ» ուղղություններով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Ինչպես նաև Շիրակի փողոցի երկու կողմերում՝ Շիրակ - Արարատյան փողոցների խաչմերուկ ուղղությամբ կարգելվի մեքենաների կանգառը:

Նմանատիպ նյութեր