211652_close_icon
views-count1639 դիտում article-date 15:41 21-11-2025

Դուք պարտված եք տիկին դատախազ. մեր սերն ու աղոթքները՝ Լիդյային. Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը

Շատերն են հարց տալիս, թե ինչու Լիդյա Մանթաշյանի խափանման միջոցը չփոխեցին։ Դա խորհրդային դատախազական մեթոդներից է (և ոչ միայն)․ եթե դուք շատ եք ուզում, որ փոխվի, ապա չի փոխվելու, որ ցավեցնեն, մրմռացնեն, որ մենք տառապենք, երևում է, որ գլխավոր դատախազը լավ ուսումնասիրել է խորհրդային դատախազական համակարգը։

Դիսիսդենտները պատմում էին, որ աքսոր ուղարկելիս հարցնում էին՝ տա՞ք երկիր եք ուզում, թե՞ ցուրտ, և եթե ասում էին՝ ցուրտ, ուղարկում էին անապատային, շոգ երկրներ կամ հակառակը. թշնամական վերաբերմունք այլախոհների դեմ։ Մի բան էլ կա, տիկին դատախազը կարծում է, թե իր մեղադրանքը սրանից ամրանում է, կամ ինքն է ամրանում որպես դատախազ։

Կամ գուցե Լիդյայի լուսավոր ու մաքուր դեմքն է ազդում դատախազի ու իր մեղադրանքի վրա։ Սա ամենահավանականն է, այս լուսավոր ու մանկական հայացքի տակ ինչ մեղադրանք կդիմանա։ Դուք պարտված եք տիկին դատախազ։ Լիդյային մեր սերն ու աղոթքները փոխանցենք։

Նմանատիպ նյութեր