211652_close_icon

Չեմ եղել բարիկադից այս կամ այն կողմ, փորձել եմ հանդարտության կոչեր անել. Ռուբեն Մխիթարյանը՝ իրեն բերման ենթարկելու մասին

views-count2179 դիտում article-date 16:23 20-11-2025
Ձեր լուսաբանման շնորհիվ պարզ դարձավ, որ  ես՝ ոչ իրավաչափ որևիցե գործողության չեմ կատարել: Այս ամբողջ ընթացքում ահռելի աշխատանք եք կատարել: Վերջին ժամանակները ցույց են տալիս, որ ամենաթիրախավորվող խմբերը՝ լրագրողներն ու փաստաբաներն են: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է փաստաբան Ռուբեն Մխիթարյանը, ով վերջերս է ազատվել կալանքից:

«Քսանութ օր գտնվելով անազատության մեջ՝ արտաքին աշխարհից կտրված եմ եղել: Վերջին մեկուկես օրվա ընթացքում նայելով ֆեյսբուք և այլ սոցիալական կայքեր, հասկացա, թե ինչքան մեր հայրենակիցներ հոգնել են այս ամեն ինչից, որովհետև վստահ եմ բնակչության գերակշիռ մասը տեսել է նաև տեսագրությունը, թե ես ինչ էի անում, ինչի համար էի գնում ու ինչ անցած ճանապարհ ունեմ: Շնորհակալությունս եմ հայտնում բոլորին՝ իրենց սրտավացության համար»,- ավելացրել է Մխիթարյանը:

Անդրադառնալով հոկտեմբերի 20-ի  միջադեպին՝ փաստաբանը մանրամասնել է. «Պետք է փաստաբանական օգնություն ցուցաբերեի, չեմ կարող ասել՝ ում կամ քանի հոգու, դա գաղտնիք է: Երևան քաղաքից շարժվել եմ Գյումրի քաղաք: Հաշվի առնելով, որ հրապարակը արդեն փակ էր, ոստիկանական մեքենաներ են եղել, ցույց եմ տվել իմ փաստաբանական արտոնագիրը: Մեքենայով կարողացել եմ հանգիստ մոտենալ քաղաքապետարանի շենքին»:

Մխիթարյանի խոսքով ոստիկանները այդ պահից սկսած տեղեկացված են եղել, որ ինքը փասատաբան է, և փաստաբանական գործողություն է իրականացնելու, ուստի, անխոչընդոտ թույլ են տվել, որ անցնի փակ ճանապարհը:  Դրանից հետո, փաստաբանի խոսքով, տասը-տասնհինգ րոպե բանակցելուց հետո իրեն թույլ չեն տվել մտնի քաղաքապետարանի շենք: 

«Կա տեսանյութ, որտեղ ես ամբողջովին հանգիստ կանգնած եմ, եթե, ճիշտ եմ հիշում Գյումրու փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը հարցազրույց էր տալիս: Մի քանի րոպե այդտեղ կանգնելուց հետո, նկատեցի, որ ունենք ինչ-որ ակտիվություն: Արագ քայլերով, երբ որ տեսանյութը նայում ես, երևում է, թե ինչպես եմ հայտնվել այդ կիզակետում: Ձեռքերս բարձրացրած մտել եմ ոստիկանների և քաղաքացիների մեջտեղը, այսինքն՝ չեմ եղել բարիկադից այս կողմ կամ այն կողմ՝ փորձել եմ  հանդարտության կոչեր անել: Այդ ժամանակ էլ անհասկանալի ինձ համար պայմաններում բերման են ենթարկում»,-պատմել է Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը ձերբակալվել էր այն բանի համար, որ հոկտեմբերի 20-ին ներկա է եղել Գյումրու քաղաքապետարանի դիմացի հրապարակում՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալության դեմ գյումրեցիների բողոքի ակցիայի ժամանակ։

Նմանատիպ նյութեր