48099 դիտում
21:49 27-04-2023
Առեղծվածային ու ողբերգական դեպք Արարատի մարզային քննչական վարչությունում. շենքի 3-րդ հարկից բերման ենթարկվածը կամ փորձել է դիմել փախուստի, կամ ինքնասպան է եղել և տեղում մահացել. նշանակվել են ծառայողական քննություններ
Այսօր՝ ապրիլի 27-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Արտաշատի բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի մարզային վարչություն և ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ դրսում հայտնաբերել են տղամարդու դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Գոռ Մանուկյանը և Արարատի մարզի դատախազ Ռ. Մանուկյանը:
Դեպքի վայրում են եղել Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Վ․ Միրզոյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 62-ամյա Միսակ Պողոսյանն է:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այսօր ոստիկանության Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի 2 ավագ տեսուչներ ինչ-որ հարուցված քրեական գործի շրջանակում ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի հետ Մ.Պողոսյանին ձեռնաշղթայված տեղափոխել են Արարատի մարզային քննչական վարչություն և ներկայացրել հատկապես կարևոր գործերով ավագ քննիչին: Ավագ քննիչի աշխատասենյակում որոշ ժամանակ մնալուց հետո Մ. Պողոսյանը դուրս է եկել քննիչի աշխատասենյակից և համայնքային ոստիկաններին ու քրեական հետախուզության օպերլիազորին հայտնել է, որ ինքը քննիչից թույլտվություն ունի, ապա քայլերն ուղղել է քննչական վարչության միջանցք: Համայնքային ոստիկանները գնացել են նրա ետևից:
Ըստ նախնական տեղեկությունների, Մ. Պողոսյանը մոտենում է միջանցքի պատուհանին, ապա ոտքը կտրուկ դնում պատուհանի տակ դրված սեղանին, վայրկյանական բարձրանում սեղանի վրա և շենքի 3-րդ հարկի բաց պատուհանից կամ փորձել է դիմել փախուստի, կամ էլ ինքնասպանության նպատակով իրեն ցած է նետել:
Համայնքային ոստիկաններից մեկը փորձել է բռնել նրան, սակայն չի կարողացել: Դեպքի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, և Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի կարգադրությամբ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հանձնարարականով ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում, իսկ Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի կարգադրությամբ դեպքի փաստով նշանակվել են ծառայողական քննություններ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
12739 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ