211652_close_icon

Amio Era․ Ամիօ բանկի ներդրումը կրթական համակարգում

views-count238 դիտում article-date 12:09 19-11-2025
Ամիօ բանկը իր 2-ամյակի շրջանակում շարունակում է ներկայացնել կարևոր նախաձեռնություններն ու ձեռքբերումները։ Դրանցից մեկը Amio Era կրթական ծրագիրն է, որը դարձել է բանկի սոցիալական պատասխանատվության հիմնական ուղղություններից մեկը։

Amio Era ծրագրի շրջանակում Ամիօ բանկը աջակցում է ֆինանսապես խոցելի սոցիալական խմբերին պատկանող բարձր և միջին առաջադիմությամբ ուսանողներին՝ հոգալով նրանց մեկ տարվա ուսման վարձը և հնարավորություն տալով շարունակել բարձրագույն կրթությունը՝ առանց ֆինանսական դժվարությունների։

Նախագիծը ընդամենը 2 տարեկան է, սակայն հասցրել է արժանանալ թե´ տեղական, թե´ միջազգային մրցանակների։

Երկու տարի անընդմեջ Amio Era-ն ճանաչվել է տարվա լավագույն կրթական ԿՍՊ ծրագիր՝ Armenian Digital Awards մրցանակաբաշխությունում։ Այս տարի նախաձեռնությունը ճանաչելի դարձավ Հայաստանի սահմաններից դուրս․ International Finance Awards 2025 մրցանակաբաշխության Banking Awards կատեգորիայում այն արժանանացել է «Լավագույն կրթական ԿՍՊ նախաձեռնություն» մրցանակին։

Երկու տարվա ընթացքում Amio Era ծրագիրը ունեցել է ավելի քան 2200 դիմորդ, որոնցից 75-ը ստացել են կրթավճարի ամբողջական ֆինանսավորում։ Ծրագիրը ներառում է 12 համալսարան, այդ թվում՝ 4 մարզային բուհ, ապահովելով հավասար հնարավորություններ տարբեր համայնքների ուսանողների համար։

Բացի այդ, ուսանողները հնարավորություն են ստանում անցնել աշխատանքային պրակտիկա Ամիօ բանկում՝ կիրառելով իրենց գիտելիքը գործնականում և զարգացնելով մասնագիտական հմտությունները։

Amio Era ծրագիրը շարունակում է զարգանալ՝ ամրապնդելով բանկի մոտեցումը՝ աջակցելու կրթությանը և ընդլայնելու երիտասարդների զարգացման հնարավորությունները։

Amio Era-ի մասին ավելին իմանալու համար այցելեք հետևյալ հղմամբ։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Նմանատիպ նյութեր