ԲԴԽ անդամները կանադացի գործընկերների հետ քննարկել են անչափահասների վերասոցիալականացման առանձնահատկությունները
Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանի գլխավորած պատվիրակությունը Կանադայի Դաշնային կառավարության դատական գործերի հանձնակատարի գրասենյակի (FJA տեխնիկական աջակցության գործընկերության (TAP) ծրագրի շրջանակում մասնագիտական փորձի փոխանակման այցով Կանադայի Դաշնությունում է։
ԲԴԽ–ից NEWS.am-ին հայտնում են, որ պատվիրակության աշխատանքային հանդիպումները մեկնարկել են Օնտարիոյի քրեական դատարանում դատավորներ Բրայան Սքալլիի և Ռաչել Գրինբերգի հետ։ Դատարանում կանադացի գործընկերները ներկայացրել են անչափահասների քրեական արդարադատության մասին օրենքը՝ Youth Criminal Justice Act (YCJA)։
Քննարկվել են Կանադայի դատական համակարգի կառուցվածքի և անչափահասների գործերով դատավարության առանձնահատկությունները։ Հայ պատվիրակներին է ներկայացվել անչափահասների գործերի քննության հարցում դատավորների կարևոր դերակատարման և իրականացվող վերասոցիալականացման ծրագրերի ընթացքը։
Պատվիրակության հաջորդ հանդիպումը Տորոնտոյի անչափահասների արդարադատության պրոբացիոն ծառայության Կենտրոնական տարածաշրջաների ավագ կառավարիչ Միշել Բենջամինի և պրոբացիոն ու դատական ծառայության ղեկավար կազմի հետ էր։ Հանդիպմանը քննարկվել են դատարանի և պրոբացիայի ծառայության համագործակցությունը, պրոբացիայի ծառայության դերը անչափահասների հետ տարվող աշխատանքում, վերահսկման և վերականգնման մեխանիզմները։
Ուշադրության կենտրոնում են եղել քրեական պատասխանատվության նվազեցման և վերականգնողական արդարադատության հաջողված օրինակները։ Կողմերը կարևորել են արդարադատության համակարգի հաշվետվողականության և հասանելիության առաջնահերթությունը՝ ընդգծելով անչափահասների իրավունքների պաշտպանությունն ու իրացումը և դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության ամրապնդումը։
ԲԴԽ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ԲԴԽ անդամ Երանուհի Թումանյանցը, Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վաչե Մարգարյանը, Վարչական դատարանի նախագահ Կարեն Զարիկյանը, Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը և Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Արշակ Վարդապետյանը։
Դատական իշխանության պատվիրակությանն ուղեկցում է Կանադայի դաշնային կառավարության դատական գործերի հանձնակատարի գրասենյակի միջազգային ծրագրերի տնօրեն Օլեգ Շակովն, ով Կանադայի պատվիրակության կազմում հոկտեմբերին ԲԴԽ հյուրն էր։