211652_close_icon

Cloudflare-ը հայտարարել է առաջացած խնդիրների կարգավորման մասին

views-count1087 դիտում article-date 19:34 18-11-2025
Cloudflare-ը հայտարարել է առաջացած խնդիրների կարգավորման մասին։ Ընկերությունը հետևում է, որ բոլոր ծառայությունները բնականոն աշխատեն։

Ավելի վաղ Cloudflare-ի ներկայացուցիչները հաստատել էին,  ամպային ծառայության աշխատանքում լայնամասշտաբ խափանում է տեղի ունեցել, ինչի պատճառով դադարել են աշխատել աշխարհի շատ կայքեր։

Մասնավորապես, անհասանելի է դարձել «X» սոցիալական ցանցը (նախկին Twitter-ը)։ Խափանումներ են նկատվում նաև Spotify-ի և ChatGPT-ի, ինչպես նաև մի շարք լրատվական կայքերի (օրինակ՝ «Մեդիազոնա», «Նովայա գազետա Եվրոպա», «Ուկրաինսկայա պրավդա», Hromadske և այլն) մուտքի հարցում։ Միացման հետ կապված խնդիրների մասին հայտնում են ԱՄՆ-ից, Գերմանիայից, Թուրքիայից, Ավստրալիայից, Հնդկաստանից և Եգիպտոսից օգտատերեր։
Cloudflare-ը հայտարարել է, որ տեղյակ է խնդրի մասին և աշխատում է այն լուծելու ուղղությամբ։
Cloudflare-ը ամերիկյան ընկերություն է, որն ամպային ծառայություններ է մատուցում կայքերի և ինտերնետային հավելվածների համար:

Ընկերության տվյալներով՝ ամբողջ վեբ տրաֆիկի մոտ 20%-ն անցնում է իր ցանցով:
 

Նմանատիպ նյութեր