211652_close_icon

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

views-count2107 դիտում article-date 13:58 18-11-2025
Երևանում նոյեմբերի 18-ի ցերեկը, 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Մարզերում նոյեմբերի 18-ի ցերեկը, 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, լուսադեմին Արարատյան դաշտում սպասվում է կարճատև մառախուղ: Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 18-19-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով։

Նմանատիպ նյութեր