211652_close_icon

Հանրային տրանսպորտի կառավարման գործառույթը վաղուց վերածվել էր ֆիկցիայի, հիմա այն տեղափոխվում է նոր հիմնարկ. Ավինյան

views-count1000 դիտում article-date 11:25 18-11-2025
Երևանի ավագանու նիստում այսօր Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքում երթևեկության կառավարման համար նոր համայնքային հիմնարկի ստեղծմանը։

««Երևանտրանս»-ում մենք ունեինք դիսպետչերներ, բայց հանրային տրանսպորտի կառավարման գործառույթը վաղուց վերածվել էր ֆիկցիայի։ Հիմա այդ գործառույթը՝ հանրային տրանսպորտի կառավարումը, տրանսպորտի ճիշտ ժամին տեղ հասցնելը, տեղափոխվում է նոր հիմնարկ։ Այնտեղ ամեն ինչ կիրականացվի թվային տեխնոլոգիաներով՝ GIS համակարգերով և այլ ժամանակակից գործիքներով։

«Այնպես չէ, որ մենք ստեղծում ենք բոլորովին նոր գործառույթներ. դրանք արդեն գոյություն ունեին։ Պարզապես ժամանակի ընթացքում խնդրի լուծման հին մեթոդներն այլևս բավարար չեն։

Նոր հիմնարկում մենք կիրառում ենք շատ ավելի թվայնացված և արդյունավետ մեթոդներ»,-նշել է նա:

Նմանատիպ նյութեր