Բելգիայի հավաքականը չի կարողացել հաղթել Ղազախստանի թիմին
Բելգիայի ազգային հավաքականն աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի J խմբի նախավերջին տուրում հյուրընկալվելիս 1-1 հաշիվն է գրանցել Ղազախստանի թիմի հետ խաղում:
9-րդ րոպեին տանտերերից հաշիվը բացել է 17-ամյա հարձակվող Դաստան Սատպաևը, 48-րդ րոպեին Բելգիայի հավաքականից պատասխանել թիմի ավագ Հանս Վանակենը:
Բելգիայի հավաքականը վերջին տուրից առաջ 15 միավորով առաջին տեղում է, 13 միավոր ունի երկրորդ տեղում գտնվող Հյուսիսային Մակեդոնիան, 10 միավոր` առաջատար եռյակը եզրափակող Ուելսը: Վերջին տուրում Բելգիայի հավաքականը տանը կմրցի Լիխտենշտեյնի թիմի դեմ: Ղազախստանի հավաքականի համար ընտրական փուլն ավարտվել է։ Թիմն 8 խաղում վաստակել է 8 միավոր և զբաղեցրել չորրորդ տեղը: