211652_close_icon

Արարատի մարզում կասեցվել է գազալցակայանի գործունեություն

views-count1060 դիտում article-date 16:36 12-11-2025
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «Կարեն Հայրապետյան Էդիկի» ԱՁ-ին պատկանող լցակայանում (Արարատի մարզ, գ. Դաշտավան, Մասիս - Էջմիածին խճուղի 21)։ Այս մասին հայտնում են Շուկայի վերահսկողության տեսչական մարմնից:

Ստուգումների արդյունքում հայտնաբերվել է վառելիքաբաշխիչ սարքավորման չափագիտական կանոնների և նորմերի պահանջների խախտում՝ թերլիցքավորում։

Հայտնաբերված խախտման հետևանքով գազալցակայանի գործունեությունը կասեցվել է մինչև խախտման վերացումը։

Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։

Նմանատիպ նյութեր