211652_close_icon

Պուտինը հայտարարել Է Ռուսաստանի հարևանների համար ջրային ռեսուրսների խնդրի սրման մասին

views-count1129 դիտում article-date 16:57 01-11-2025
Աշխարհում ջրային ռեսուրսների խնդիրն ավելի սուր է դառնում, այդ թվում՝ Ռուսաստանի հարևանների համար, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Այսօր Պուտինը հանդիպում է ունեցել իր օգնական և կլիմայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուսլան Էդելգերիևի հետ:

«Ջրային ռեսուրսների խնդիրը գնալով ավելի սուր է դառնում։ Եվ մեզ համար` նույնպես: Մեզ մոտ, փառք Աստծո, ամեն ինչ նորմալ է։ Բայց մեր հարևանների, ԱՊՀ երկրների համար այն շատ սուր է», - ասել է Պուտինը։

Նա նշել է, թե Ռուսաստանը պետք է ջրային ռեսուրսների հարցում արդյունավետ օգտագործի մրցակցային առավելությունները։

Նմանատիպ նյութեր