Թուրքիան Իսրայելին կոչ է արել հավատարիմ մնալ հրադադարին
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Իսրայելը վերսկսել է հարձակումները Պաղեստինի Գազայի հատվածի վրա:
«Գազայի հատվածի ուղղությամբ Իսրայելի կողմից իրականացվող հարձակումներն ակնհայտ կերպով խախտում են հրադադարը»,- ասվել է հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության մեջ թուրքական կողմն Իսրայելին կոչ է արել հավատարիմ մնալ հրադադարին և զերծ մնալ խաղաղությունն ու կայունությունը խաթարող գործողություններից:
Նշենք, որ Իսրայելի վերսկսած հարձակումների հետևանքով Գազայի տարբեր վայրերում մահացածների թիվը հասել է 9-ի:
Աղբյուր՝ Ermenihaber