211652_close_icon
views-count1291 դիտում article-date 20:00 26-10-2025

Մեծ Բրիտանիայի վարչապետը կայցելի Թուրքիա

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հոկտեմբերի 27-ին պաշտոնական այցով կայցելի Անկարա՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Բուրհանեդդին Դուրանը։

Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվելու են տարածաշրջանային և միջազգային արդիական հարցեր, ինչպես նաև թուրք-բրիտանական հարաբերությունները, որոնք հիմնված են սերտ դաշինքի վրա։

Նմանատիպ նյութեր