211652_close_icon

Թաիլանդը և Կամբոջան ստորագրել են «խաղաղության համաձայնագիր»

views-count685 դիտում article-date 14:15 26-10-2025
Թաիլանդի և Կամբոջայի վարչապետներ Անութին Չանվիրակունը և Խուն Մանեթը «խաղաղության համաձայնագիր» են ստորագրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ՝ Կուալա Լումպուրում կայացած Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ՀԱՊԱ) գագաթնաժողովի շրջանակներում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Թաիլանդի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ և տեղեկատվության դեպարտամենտի գլխավոր տնօրեն Նիկոնդետ Ֆալանգկունը, կողմերը ստորագրում են ոչ թե խաղաղության համաձայնագիր, այլ համատեղ հռչակագիր, որը նախատեսված է հակամարտության խաղաղ կարգավորման հիմքը դնելու համար։

Մինչ այդ Թրամփը ընդգծել էր, որ «մեծ խաղաղության համաձայնագիրը, որը շատերը համարում էին անհնար, կփրկի միլիոնավոր կյանքեր»։ Նա նաև ասել էր, որ ասիական երկրները, այդ թվում՝ Մալայզիան, կհետևեն հրադադարին՝ դիտորդներ ուղարկելով։ Թրամփի խոսքով՝ համաձայնագիրը ներառում էր նաև 18 կամբոջացի ռազմագերիների ազատ արձակումը։

Ֆալանգկունի խոսքով՝ երկու կողմերը նախկինում առաջընթաց էին գրանցել Թաիլանդի համար առաջնահերթ չորս հարցերում՝ ծանր զինամթերքի դուրսբերում, ականազերծում, միջազգային հանցագործության դեմ պայքար և սահմանային տարածքների կառավարում, մասնավորապես՝ Բան Նոնգ Չան և Բան Նոնգ Յաա Կաեու շրջաններում։

 

Նմանատիպ նյութեր