Մակրոնի կնոջը, արտաքին միջամտության արդյունքում, հարկային կայքում գրանցել են տղամարդու անունով
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը՝ Բրիջիթ Մակրոնը, գրանցված էր երկրի պաշտոնական հարկային պորտալում՝ «Ժան-Միշել» արական անվամբ։ Այս մասին հաղորդվել է BFMTV հեռուստաալիքով նկարահանված վավերագրական ֆիլմում, փոխանցում է gazeta.ru-ն։
Ֆիլմի անոնսում հրապարակվել է մի հատված, որտեղ առաջին տիկնոջ աշխատակազմի ղեկավար Տրիստան Բոմեն պատմել է անցյալ տարվա սեպտեմբերին հարկային տվյալների ստուգման ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասին: Բաժնում, որտեղ պետք է նշվեր Բրիջիթ Մակրոնի անունը, նրա փոխարեն տղամարդու անուն էր հայտնվել։ Ինչպես պարզաբանել են ֆիլմում, սխալն առաջացել է ոչ թե տեխնիկական պատճառով, այլ արտաքին միջամտության արդյունքում։
Ելիսեյան պալատում տեղի ունեցածին լուրջ են վերաբերվել, և Բրիջիթ Մակրոնը բողոք է ներկայացրել: Հետաքննության ընթացքում հաջողվել է բացահայտել տվյալների նենգափոխման մեջ ներգրավված երկու հնարավոր անձանց։