Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռևս որոշակի բարդություններ կան. Շառլ Միշել
Հայաստան բեռների մատակարարման սահմանափակումների վերացումն ադրբեջանական կողմից շատ կարևոր որոշում է։ Դրա մասին ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախկին նախագահ Շառլ Միշելը։
Ըստ նրա՝ նման իրավիճակը դժվար կլիներ պատկերացնել ընդամենը մի քանի ամիս կամ տարի առաջ։
«Ես հասկանում եմ, որ որոշակի դժվարություններ և զգայուն հարցեր մնում են, և մենք պետք է դա հաշվի առնենք։
Այնուամենայնիվ, իմ կարծիքով, նման քայլերը հուսադրող նշան են։ Ես հույս ունեմ, որ առաջիկա ամիսներին երկու կողմն էլ լրացուցիչ ջանքեր կգործադրեն և խաղաղության ուղին կդարձնեն անշրջելի»,- նշել է Միշելը։