211652_close_icon

Մեսին երկարաձգեց պայմանագիրն «Ինտեր Մայամիի» հետ

views-count877 դիտում article-date 23:53 23-10-2025
Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին երկարաձգեց համագործակցությունն ամերիկյան «Ինտեր Մայամիի» հետ։ 38-ամյա հարձակվողի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2028 թվական, հաղորդում է ակումբի կայքը։

«Շատ ուրախ եմ, որ մնում եմ այստեղ եւ շարունակում եմ այս նախագիծը, որը ոչ միայն երազանք էր, այլեւ հրաշալի իրականություն՝ «Մայամի Ֆրիդոմ Պարկ» ստադիոնում խաղալու հնարավորությամբ։ Մայամիում առաջին օրիցս երջանիկ եմ։ Այդ պատճառով ես շատ ուրախ եմ, որ շարունակելու եմ հանդես գալ այստեղ։

Անհամբեր սպասում ենք «Մայամի Ֆրիդոմ Պարկում» խաղալու պահին»,- ասել է Մեսին։
Կողմերը պայմանագիրը կնքել են կառուցվող ակումբային ստադիոնում։

Նմանատիպ նյութեր