Լավատես եմ վարչապետին անվստահություն հայտնելու հաջողության հարցում. Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ գալիք ընտրություններում ԱԺ անցնելու հնարավորություն ունի մոտ չորս ընդդիմադիր ուժ։
Սարգսյանը լավատես է վարչապետին անվստահություն հայտնելու հաջողության հարցում. «Խորհրդարանական կոնսոլիդացիան լավ հեռանկարներ կարող է բացել։
Ընդհանրապես, չեմ հասկանում իմպիչմենտը ընտրություններին հակադրողներին։ Երկուսն էլ սահմանադրական դրույթներ են, իմպիչմենտը պարզապես ճգնաժամային դրույթ է։ Իսկ այսօր երկրում ճգնաժամ է, ու սրանց օր առաջ հեռացնելը կարևոր է»։
Ըստ նրա՝ «Իշխանություններին հեռացնելը ՀՀ-ի համար միայն դրական հետևանքներ կարող է ունենալ»։
Սերժ Սարգսյանը նաև նշել է. «Ես այսօր չեմ կարող ասել, որ ընտրություններում ընդդիմությունն անհաջողության է մատնվելու, բայց չեմ կարող ասել նաև, որ այս ընդդիմությունը լինելու է առանց բռնաճնշումների, առանց քաղաքական հակառակորդների մեկուսացնելու, առանց մուրճի, կներեք բառիս համար՝ առանց սրան-նրան շինելու։ Այնպես որ, սա է իրավիճակը»։