Էստոնիայում ընդդիմությունը երկրի վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ է հանդես եկել
Էստոնիայի խորհրդարանի (Riigikogu) արտահերթ նստաշրջանի սկզբում այսօր՝ հունիսի 19-ին, երկրի վարչապետ Կայա Կալլասին անվստահություն հայտնելու հարց է բարձրացվել, հայտնում է ERR-ը։
Այն ստորագրել են ընդդիմադիր EKRE խմբակցությունների, Կենտրոնական կուսակցության և Իսամաայի պատգամավորները։ Որոշման նախագիծը հանձնել է Իսամաայի նախագահ Ուրմաս Ռեյնսալուն։
Անվստահություն հայտնելու նախաձեռնությունը հիմնված է 4 կետի վրա։ Կառավարությունը պետք է որոշի, թե երբ քվեարկության կդրվի անվստահություն հայտնելու հարցը:
Հիշեցնենք, որ Կայա Կալլասը 2-րդ անգամ Էստոնիայի վարչապետ է դարձել ապրիլի սկզբին կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթելուց հետո։