211652_close_icon

«Վարդան Ղուկասյանը միանձնյա ընտրված քաղաքապետ չէ, որ Գյումրի քաղաքում ինչ ուզի, անի»․ Մարտուն Գրիգորյան.aravot.am

views-count1864 դիտում article-date 09:38 11-05-2025
Ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իշխանությունները չեն մարսում իրենց պարտությունը Գյումրիում։

«Հասկանալի է, չեն մարսում, բայց պիտի հաշվի նստեն գյումրեցների, ընտրությունների ժամանակ ստացած քվեների հետ, ամեն դեպքում «Քաղաքացիական պայմանագիր» չուզող ժողովուրդը Գյումրիում ավելին է․ 47 հազար մարդ մասնակցել է ընտրություններին, 47 հազարից 17 հազարը քվեարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, մնացածը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն չեն ուզել», -ասաց պատգամավորը։

Մեր դիտարկմանը, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հայտարարում են, որ իրենք հաղթել են, ամենաշատ ձայներն են ստացել, Մարտուն Գրիգորյանը պատասխանեց․ «Դե թող ուրախանան էդ հաղթանակով, թող վայելեն էդ հաղթանակը, հիմա ի՞նչ է եղել, ինչո՞ւ են խառնվել իրար, ինչո՞ւ են ուզում Գյումրի քաղաքը տակնուվրա անել։

Ես մինչև ընտրություններն էլ եմ ասել․ էս քաղաքապետի աթոռը էնքան կարևոր ու էնքան թանկ էր, որ․․․ Ես հասկանում եմ  քաղաքական ուժերին Գյումրի քաղաքից պետք է էդ քվեն, պետք է Գյումրի քաղաքում շոու ստանային ու գնային իրենց գործերով։

Ես այն մարդն եմ եղել, ով առաջին օրից պայքարել է, որ այս ամենի արդյունքում Գյումրին չտուժի, բայց հասկանալի է, մենակ այդ ամենի դեմ պայքարելը շատ դժվար է, բայց քաղաքական ուժերին Գյումրի քաղաքում ավելի շատ հետաքրքրում են իրենց քաղաքական գործընթացները։

Իսկ մենք՝ գյումրեցիներս, այդ ամենը հասկանալով, գիտակցելով պետք է ամեն ինչ անենք, որ պահենք հանդարտություն, հանգստություն, լարվածությունը թուլացնենք, ու ամեն մեկս մեր հնարավորության սահմանում փորձենք Գյումրի քաղաքը զարգացնել։

Գյումրի քաղաքին տանք հնարավորություն, մանավանդ որ նույն Վարդան Ղուկասյանը՝ որպես քաղաքապետ, միանձնյա ընտրված քաղաքապետ չէ, որ ինչ ուզի, Գյումրի քաղաքում անի։

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուր կաքում

Նմանատիպ նյութեր