211652_close_icon

Ազատության հրապարակում հավաքված հայերի քանակը տեսնելուց հետո, մի միջակ բեմադրիչ, վաղուց արդեն ծանոթ ձեռագրով, փորձեց բեմադրել «ձայնագրություն» օպերացիան. Նարեկ Կարապետյան

views-count991 դիտում article-date 18:07 20-10-2025
Հոկտեմբերի 18֊ին Ազատության հրապարակում հավաքված հայերի քանակը տեսնելուց հետո, մի միջակ բեմադրիչ, վաղուց արդեն ծանոթ ձեռագրով, փորձեց բեմադրել «ձայնագրություն» օպերացիան:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:

«Հավատացե'ք, ձեր կառավարած երկրում մարդկանց շահագրգռել պետք չէ, որ դուրս գան ձեր դեմ: Դուք ամեն օր «ահագրգռում եք»:

Հ.գ. Հայտնում ենք, որ շարժման անունից որևէ մեկին շահագրգռողը ներդրված է հատուկ ծառայության կողմից, կամ էլ նրանց «Գևորիկն» է»,-գրել է նա:

Նմանատիպ նյութեր