211652_close_icon

Վատիկանում մեկնարկել է Երանելի Իգնատիոս Մալոյանի և 6 այլ երանելիների սրբադասման արարողությունը

views-count3280 դիտում article-date 13:22 19-10-2025
Վատիկանի  Սուրբ Պետրոս հրապարակում մեկնարկել է Երանելի Իգնատիոս արքեպիսկոպոս Մալոյանի և 6 այլ երանելիների սրբադասման արարողությունը՝ Լևոն 14-րդ պապի գլխավորությամբ։ Արարողությանը մասնակցելու համար Սուրբ Աթոռ է ժամանել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես մանրամասնում է Vatican News-ը, Հայոց ցեղասպանության ժամանակ նահատակված հայ կաթոլիկ արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի սրբադասման որոշումը, իր մահվանից շաբաթներ առաջ հաստատել էր Հռոմի Ֆրանցիսկոս պապը, իսկ արարողության տարեթիվը որոշվել է Լևոն 14-րդ պապի գլխավորությամբ հրավիրված Կարդինալական ժողովի ընթացքում, որը տեղի է ունեցել ընթացիկ տարվա հունիսի 13-ին։

Միսիոներական համաշխարհային օրվա առիթով՝ հոկտեմբերի 19-ին, Հայոց ցեղասպանության նահատակ հայ արքեպիսկոպոսի հետ միասին սրբերի շարքին են դասվում  6 այլ երանելիներ՝ Պապուա Նոր Գվինեայից աշխարհական կրոնուսույց Փիթեր Տո Ռոթը, ով սպանվել է 1945-ին՝ ի հակառակ ճապոնացիների արգելքի իր կրոնական ծառայությունը շարունակելու համար,  ինչպես նաև  Վերոնայի Ողորմության Քույրերի հաստատության հիմնադիր Վինչենցա Մարիա Պոլոնին, Հիսուսի Աղախինների Միաբանության հիմնադիր Մարիա դել Մոնդե Կարմելո Ռենդիլես Մարտինեսը, Քրիստոնյաների Օգնական Մարիամի դուստրեր միաբանության անդամ Մարիա Տրոնքաթին, վենեսուելացի բժիշկ Խոսե Գրեգորիո Էրնանդես Չիզներոսը, ով անվճար բուժել է աղքատներին և Պոմպեյի Վարդարանի Տիրամոր սրբավայրի հիմնադիր Պարթոլո Լոնկոն։

Նմանատիպ նյութեր