211652_close_icon

Al Arabiya․ Հութիները ձերբակալել են ՄԱԿ-ի մի քանի աշխատակիցների

views-count352 դիտում article-date 19:15 18-10-2025
Եմենի տարածքի մոտ մեկ երրորդը վերահսկող «Անսար Ալլահ» ապստամբ շարժման հութիները Սանայում ձերբակալել են ՄԱԿ-ի մի քանի աշխատակիցների, հաղորդում է «Ալ Արաբիան»՝ հղում անելով իր աղբյուրներին։

Սաուդյան հեռուստաալիքներից մեկի հաղորդմամբ՝ հութիների անվտանգության ուժերը խուզարկել են համաշխարհային կազմակերպության գրասենյակներից մեկը, որը շարունակում է գործել ապստամբների կողմից վերահսկվող տարածքում: «Ալ Արաբիա»-ի աղբյուրները պնդում են, որ ձերբակալվածները տարվել են հարցաքննության: Առգրավվել են նաև նրանց բջջային հեռախոսները և այլ կապի սարքեր:

ՄԱԿ-ի աղբյուրը հեռուստաալիքին հայտնել է, որ վերջին երկու օրերի ընթացքում Եմենի մայրաքաղաքում միջազգային կազմակերպությունների օբյեկտների վրա հուսիթների հարձակումները հաճախացել են։

Նրա խոսքով՝ սրացման վերջին ալիքը սկսվել է ապստամբների առաջնորդ Աբդել Մալիկ ալ-Հուսիի վերջին հայտարարությունից հետո՝ Եմենում գործող մարդասիրական կազմակերպությունների հետ ենթադրաբար կապված «վտանգավոր լրտեսական բջիջների» գոյության մասին։

Նմանատիպ նյութեր